Մենք կտրականապես դեմ ենք աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության, ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ «Մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության։ Մեր կարմիր գծերը չեն փոխվել։ Եվ եթե սահմանին կան խնդիրներ, ապա այդ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության, փոխադարձ ընկալման և երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը հարգելով։ Մենք աջակցում ենք միջազգային սահմանների ճանաչման խաղաղ եղանակին»,- ասել է դեսպանը։ |