ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Մեր կարմիր գծերը չեն փոխվել»․ ՀՀ-ում Իրանի դեսպան
16:18, 16.04.2024 | mamul.am
1684 | 0

Մենք կտրականապես դեմ ենք աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության, ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության։ Մեր կարմիր գծերը չեն փոխվել։ Եվ եթե սահմանին կան խնդիրներ, ապա այդ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության, փոխադարձ ընկալման և երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը հարգելով։ Մենք աջակցում ենք միջազգային սահմանների ճանաչման խաղաղ եղանակին»,- ասել է դեսպանը։

ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր