Թեհրանը կոչ է անում Երևանին ու Բաքվին զսպվածություն ցուցաբերել և շարունակել երկխոսությունը խաղաղության օրակարգի շուրջ, ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ «Երբեք պատերազմը խնդիրները չի լուծել։ Անգամ պատերազմները լուծվում են երկխոսության և դիվանագիտության միջոցով։ Ինչ վերաբերում է հաղորդակցությունների ոլորտում համագործակցությանը, դա մեր և Հայաստանի միջև համագործակցության կարևորագույն հատվածներից է։ Հայաստանն Իրանի համար դեպի հյուսիս և Սև ծով շնչուղի է։ Իսկ Իրանը Հայաստանի համար շնչուղի է դեպի հարավ՝ դեպի Պարսից և Օմանի ծոցեր։ Մոտ ժամանակներս լավ պայմանավորվածություններ ձեռք կբերենք բեռնափոխադրումների և տարանցման ոլորտում»,- ասել է դեսպանը։ |