ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Երևանին ու Բաքվին զսպվածության կոչ ենք անում»․ ՀՀ-ում Իրանի դեսպան
16:40, 16.04.2024 | mamul.am
2149 | 0

Թեհրանը կոչ է անում Երևանին ու Բաքվին զսպվածություն ցուցաբերել և շարունակել երկխոսությունը խաղաղության օրակարգի շուրջ, ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Երբեք պատերազմը խնդիրները չի լուծել։ Անգամ պատերազմները լուծվում են երկխոսության և դիվանագիտության միջոցով։ Ինչ վերաբերում է հաղորդակցությունների ոլորտում համագործակցությանը, դա մեր և Հայաստանի միջև համագործակցության կարևորագույն հատվածներից է։ Հայաստանն Իրանի համար դեպի հյուսիս և Սև ծով շնչուղի է։ Իսկ Իրանը Հայաստանի համար շնչուղի է դեպի հարավ՝ դեպի Պարսից և Օմանի ծոցեր։ Մոտ ժամանակներս լավ պայմանավորվածություններ ձեռք կբերենք բեռնափոխադրումների և տարանցման ոլորտում»,- ասել է դեսպանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր