ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ալեն Սիմոնյանի հայտարարությունն ուղիղ հիմք է, որ տեղի ունեցածը կազմակերպել է ՔՊ-ն». իրավապաշտպան
21:00, 16.04.2024 | mamul.am
2226 | 0

Ալեն Սիմոնյանի հայտարարությունը հիմք է պնդելու, որ Սամվել Վարդանյանի հետ կատարվածը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից, հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուբեն Մելիքյանը։
«Մենք չենք ուզում ասել, որ այս բռնարարքը կազմակերպել է Հայաստանի ոստիկանությունը, բայց ՀՀ-ի ոստիկանության աշխատակիցներն, այո, հանցակցել են, մասնակցել են։

Նրանք եղել են այս ակնհայտ ծանրագույն հանցագործության մասնակիցներ, բայց ոչ` կազմակերպիչներ։

Ալեն Սիմոնյանի հայտարարությունն ուղիղ հիմք է մեզ համար, որ դա կազմակերպվել է ՔՊ-ի կողմից` ոստիկանության մասնակցությամբ»,- ասաց իրավապաշտպանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր