ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«ՀԱՊԿ-ն հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը քաղաքական սթափություն կդրսևորի». Թասմագամբետով
21:36, 16.04.2024 | mamul.am
3223 | 0

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը խոսել է Հայաստանի ղեկավարության հետ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հարաբերությունների, ՀԱՊԿ խաղաղապահ աշխատանքի և Եվրասիայում անվտանգության իրավիճակի մասին։

— Վերջին շրջանում տեղեկատվական դաշտում շատ են շահարկումները ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանի հետագա մասնակցության թեմայով։ Հայաստանում պաշտոնյաները բավականին կոշտ հայտարարություններ են անում. ինչպե՞ս եք տեսնում կազմակերպության և Հայաստանի Հանրապետության հետագա փոխգործակցությունը:

— Երևանն, իսկապես, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են` ՀԱՊԿ կանոնակարգային դաշտին համապատասխան։ Ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունը տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին։ Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց` նշված հայտարարությունների առնչությամբ նշեմ, որ կազմակերպությանն անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ քարտուղարությունը Երևանից պաշտոնական հայտարարություն չի ստացել։

— Այնուամենայնիվ, քարտուղարությունը և Դուք՝ որպես կազմակերպության գլխավոր վարչական անձ, ակնկալու՞մ եք Հայաստանից նման հայտարարություն։

— Ե՛վ ես, և՛ քարտուղարությունն աշխատում ենք կազմակերպության կողմից ընդունված կանոնակարգերին և ընթացակարգերին խստորեն համապատասխան: Մենք, իհարկե, մեր վերլուծաբանների և նրանց հասանելի գործիքների օգնությամբ վերլուծում ենք իրավիճակը Հայաստանի շուրջ և Հայաստանի և կազմակերպության հարաբերություններում։ Չեմ թաքցնի, որ որոշ իրադարձություններ և տրամադրություններ հայաստանյան էլիտաների մոտ անհանգստություն են առաջացնում։ Բայց մենք հույս ունենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափության և կազմակերպության հետ կապված տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականի վրա։ Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, գործող բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր