ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն
22:18, 16.04.2024 | mamul.am
1562 | 1

«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնը սկսել է ՀՀ Գլխավոր դատախազություն` պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը:

«Ոսկեպարցիները Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին կամ Արարատ Միրզոյանին 2 օր ժամանակ էինք տվել, որպեսզի նրանցից որևէ մեկն այցելի Ոսկեպար և գյուղի բնակիչներին բացատրություն տա, թե ինչ հիմքով են Եվրոմիության դիտորդակայն առաքելության ներկայացուցիչներն իրենց իմացությամբ և պետական մարմինների թողտվությամբ ՀՀ սուվերեն տարածքի բազմաթիվ հատվածներ դիտարկել ադրբեջանական և շրջանցել դրանք։
Երկօրյա ժամկետը լրանալուց հետո ոսկեպարցիները սկսել են ՀՀ Գլխավոր դատախազություն պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը:

Ոսկեպարցիներն իրենց դիրքորոշումն են արտահայտում»,- հայտնում են համակարգող կենտրոնից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր