ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Ֆրանսիան որոշել է հետ կանչել Ադրբեջանում իր դեսպանին
00:30, 17.04.2024 | mamul.am
3836 | 0

Ֆրանսիան որոշել է հետ կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար։
Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Փարիզը հայտնում է, որ դա արվել է Ադրբեջանի միակողմանի գործողությունների պատճառով, որոնք վնասում են երկու երկրների հարաբերություններին։

«Հանրապետության նախագահն այսօր ընդունել է դեսպանին։ Նա ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների համար և ցանկություն հայտնել լսելու ադրբեջանական կողմից պարզաբանումը»,- ասված է հաղորդագրությունում։

Փարիզը հիշեցրել է իր աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ միաժամանակ կոչ անելով հարգել միջազգային իրավունքը և երկու երկրների տարածքային ամբողջականությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր