Ղրիմի Ջանկոյի շրջանի բնակիչները հայտնել են քաղաքում հզոր պայթյունների մասին։ Նախնական տվյալներով՝ աշխատում է ՀՕՊ համակարգը։ Ինչպես SHOT-ին հայտնել են տեղի բնակիչները, միանգամից մի քանի պայթյուն է լսվել ժամը 4-ի սահմաններում, որից հետո, ըստ ականատեսների, օդանավակայանից ոչ հեռու հրդեհ է բռնկվել։ Պատճառը հայտնի չէ։ Պաշտոնական տեղեկություն դեռ չի ստացվել։ |