Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվում իր դեսպանին հետ կանչելու Ֆրանսիայի որոշմանը։ «Բազմիցս հայտարարել ենք, որ Բաքվի հետ սպառնալիքների և ճնշումների լեզվով խոսելը որևէ արդյունքի չի հանգեցնի։ Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Ադրբեջանի ազգային շահերը պաշտպանելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ Բաքվի՝ «Ֆրանսիան՝ զինելով Հայաստանին, չի նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»։ |