ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Փաշինյանը ոսկեպարցիներին ասել է՝ Ալիևի հետ 90 տոկոսով պայմանավորվածության են եկել»․ Սուրեն Պետրոսյան
14:48, 17.04.2024 | mamul.am
3669 | 0

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը Փաշինյանի և ոսկեպարցիների հանդիպման վերաբերյալ որոշ մանրամասներ է ներկայացրել «Նյուզ»-ին․ «Փաշինյանն ասել է, որ նախնական 90%-ով պայմանավորվածություն ունեն Ալիևի հետ, որ պրոցեսն այս պահին դեռևս կանգ է առնում՝ զիջումներ չեն լինելու, դիրքերի փոփոխություն չի կատարվելու, միայն այն հատվածը, որը սովետական ժամանակներում եղել է ադրբեջանական, մենք փոխանակում ենք։ Նաև այդ հատվածում համաձայնության գալուց հետո պետք է լինեն երկկողմանի սահմանապահներ։ Բայց դրան զուգահեռ Ոսկեպարը շրջանցող այլընտրանքային ճանապարհ կառուցելու առաջարկ է արել, որին բնակիչները համաձայնություն չեն տվել»,- ասել է Պետրոսյանը՝ նշելով, որ գործընթացն այս պահին կանգ է առել տավուշցիների համախմբված պայքարի շնորհիվ, սակայն դա չի նշանակում, որ այն չի շարունակվելու։

Հիշեցնենք, որ Սուրեն Պետրոսյանը չի մասնակցել հանդիպմանը, նա փոխանցել է ներսում եղած բնակիչների՝ իրեն փոխանցած տեղեկությունները։

Մանրամասներ՝ Փաշինյանի և ոսկեպարցիների հանդիպումից
Կիսվի՛ր այս նյութով՝
20:54, 25.05.2024
4392 | 0
դեպի վեր