Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծին: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները: Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ ձայներ չեն գրանցվել: Քվեարկությանը մասնակցել են միայն խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները: Քվեարկությունը տեղի է ունեցել խորհրդարանի շենքի դիմաց՝ բողոքի ակցիաների ֆոնին: Նշենք, որ օրենքը պարտավորեցնում է արտերկրից ավելի քան 20 տոկոս ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին գրանցվել որպես օտարերկրյա ուժի շահերը սպասարկող կազմակերպություն: |