Ապրիլի 15-ին երրորդ հարկի պատուհանից երկրորդ հարկի ծածկի վրա, ապա՝ գետնին ընկած 1-ամյա երեխայի վիճակը ներկա պահին գնահատվում է կայուն ծանր։ Այս մասին հայտնել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 15-ին՝ ժամը 9:45-ին, «Մուրացան» համալսարանական բուժհաստատություն էր տեղափոխվել անհայտ պացիենտ՝ 1 տարեկան: Երեխան այնուհետ այնտեղից շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ |