«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
17:00, 18.04.2024 | mamul.am
5402 |
Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում քարտեզ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում հնարավոր (!) սցենարի մասին։ Նիկոլ Փաշինյանը Տավուշում գյուղացիների հետ հանդիպումների ժամանակ (ըստ գյուղացիների) մոտավորապես էս պատկերն ա ներկայացրել։ 1․ Կապույտով նշված ու ՀՀ վերահսկողության տակ գտնվող հատվածներից ՀՀ ԶՈւ հետքաշում։ 2․ ՀՀ ԶՈւ վերահսկողության տակ գտնվող Ոսկեպար-Կիրանց հատվածը (կանաչ) Բերքաբերի հողերի (կարմիր) հետ փոխանակում»։ |