ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +8 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Թբիլիսիում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը
10:30, 02.05.2024 | mamul.am
1574 | 0

Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ գտնվող Ռուսթավելի պողոտայում, «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ բողոքի ակցիայի մասնակիցները պատռել են Ռուսաստանի դրոշը։

«Ռուսթավի 2»-ի հաղորդմամբ՝ ցուցարարներից մեկն այրել է այն։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջարկած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը: Այն պարտավորեցնում է արտասահմանից ֆինանսավորման ավելի քան 20 տոկոս ստացող հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին գրանցվել որպես «օտարերկրյա ուժի շահերը սպասարկող կազմակերպություն»: Մայիսի 1-ին նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ՝ 83 կողմ, 23 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր