ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Նիկոլ, դու ես ասել` Արցախը գերտերություն է». Էդուարդ Շարմազանով
23:36, 18.04.2024 | mamul.am
2351 | 0

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլի բերած «անկախությունը» մեկ բառով կոչվում է ադրբեջանացում։
Նիկոլ, դու էիր 2018-ի մայիսին Ստեփանակերտում ասուլիսի ժամանակ, ի պատասխան լրագրողների հարցերի` հայտարարում. «Ինչո՞ւ է Ձեզ թվում, որ Արցախը գերտերություն չէ։
Դա դու ես ասել, Նիկոլ Փաշինյան։
Դրանով ի լուր աշխարհի և ողջ հայության նշել, որ Սերժ Սարգսյանը քեզ ժառանգություն է թողել քո իսկ ձևակերպմամբ «գերտերություն» Արցախ։
Նույն ասուլիսի ժամանակ դու նշել ես. «Մենք որևէ փոխզիջման չենք գնա, մինչև Ադբեջանը չճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։
Ճանաչե՞լ է Ադրբեջանն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավուքը, որ Արցախը հանձնել ես Ալիևին։
Բա դու քեզ ուժեղ ղեկավարի տեղ էիր դրել ու նույնիսկ փոխզիջմանն էլ էիր դեմ, բա այսօր ինչո՞ւ ես Արցախը հանձնելուց հետո անգամ գյուղերն ընկած խաղաղություն մուրում Ադրբեջանից։
Քո իսկ ձևակերպմամբ «գերտերություն Արցախն» Ադրբեջանի մաս ճանաչողն ի՞նչ է, Նիկոլ։
Արցախի հարցում 2018-ին փոխզիջումների դեմ արտահայտվողն ու այսօր Արցախն Ալիևին զիջողն ի՞նչ է, Նիկոլ։
Դու ասա…քաղաքական հետերա՞, շարքային ժուլի՞կ, դավաճա՞ն, թուրքի սպասավո՞ր, թե՞… Դու ասա:
Ի՞նչ կասեր ընդդիմադիր Փաշինյանը վարչապետ Փաշինյանին, որը «գերտերություն Արցախը» հանձնեց Ադրբեջանին ու փոխզիջումներին դեմ լինելով ոչ միայն զիջումների, այլ ազգային կապիտուլյացիայի ու նվաստացման ճանապարհն ընտրեց՝ երազելով 29.8 հազար քառ. կմ մասին։
Դու վարում ես ոչ թե անկախության, այլ մուրացկանի քաղաքականություն։
Իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ՝ ֆորպոստ էլ չի հասնում։
Գարեգին Նժդեհն ասում էր. «Մուրացկանին տալիս են ոչ թե անկախ հայրենիք, այլ՝ անկելանոց»։
Չնայած երևի քեզ ավելի մոտ են ոչ թե Գարեգին Նժդեհի, այլ՝ Էմին Ռասուլզադեի կամ Զիյա Գյոքալփի խոսքերը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր