ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
19:00, 18.04.2024 | mamul.am
4130 | 0

Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան պետություն դառնալ, պարտավոր է ընդունել «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Վրաստանում մոլեգնում են կրքերը։ «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննադատաներն ասում են, թե օրինագծի ընդունումը ձեռնտու է Ռուսաստանին։ Ցանկացած երկիր, որտեղ ժողովուրդն իր ապագան որոշելու իրավունք ունի, պարտավոր է ընդունել այդ օրենքը, որի էությունը ներքին գործերին արտաքին միջամտության արգելումն է»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի խորհրդարանն ընդունել է վերոնշյալ օրենքը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր