ԱՄՆ Կոնգրեսի անդամ Բրեդ Շերմանը հայտարարել է, որ անհրաժեշտ է ընդլայնել օգնությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին և կրճատել Ադրբեջանին տրամադրվող օգնության ամբողջական փաթեթը։ Այս մասին X-ում հայտնել է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը։ «Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ում բռնի տեղահանված հայերը կարողանան վերադառնալ իրենց տները՝ Արցախ, որտեղ նրանք ապրել են հազարավոր տարիներ»,- ասել է Շերմանը։ |