Հայաստանից հստակ արձագանք ենք սպասում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, թե, իբր, ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպման ժամանակ ռազմաքաղաքական պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ «Չենք զարմանա, եթե պարզվի, որ ՌԴ ռազմաբազան և սահմանապահները փոխարինվում են արևմտյան մասնագետներով»,- ասել է Զախարովան։ |