Ադրբեջանի իշխանությունները վերաինտեգրման հատուկ ծրագիր ունեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանը ողջունում է այդ քայլը։ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է տարածաշրջան վերադառնալու հնարավորություն ունենան։ Սակայն այդ հարցը պետք է տարանջատել 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Հայաստանից և Ադրբեջանից հեռացած քաղաքացիների վերադարձի թեմայից։ Ուստի պետք է ահռելի աշխատանք կատարել՝ համալիր կերպով կարգավորելու հայ-ադրբեջանական հարաբերությունները»,- ասել է Զախարովան։ |