Ռուսական զորքերը գնդակոծել են Դնեպրոպետրովսկի մարզը։ Հարձակման մասին հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։ Նախնական տվյալներով՝ ՀՕՊ ուժերը խոցել են 9 հրթիռ։ Դնեպրում մասնակի փլուզվել է բնակելի շենքը, հաղորդվում է նաև ենթակառուցվածքային ձեռնարկությունների վնասման մասին։ Հայտնի է 2 զոհի և 15 վիրավորի մասին։ 8-ամյա երեխա է մահացել հիվանդանոցում։ Թե որ քաղաքում է դեպքը տեղի ունեցել, Լիսակը չի հստակեցրել:
|