Ստուգումներ Երևանում՝ փողոցային առևտուրը արգելելու նպատակով
10:48, 19.04.2024 | mamul.am
1451 | 0
Երևանի քաղաքապետարանը, ոստիկանության հետ համատեղ, ստուգումներ է իրականացնում՝ փողոցներում առևտուրն արգելելու նպատակով։ Քաղաքապետարանի աշխատակցի խոսքով՝ անտեսվում են քաղաքապետարանի կոչերը, մարդիկ շարունակում են զբաղվել փողոցային առևտրով։ «Շուկայում առևտուր չկա, ստեղ պահանջարկ կա, թող արգելեն, մենք էլ կթողնենք, կգնանք էս երկրից»,-ասաց առևտրականներից մեկը, ում ապրանքը քաղաքապետարանը ստուգումների ժամանակ առգրավեց։
Ստուգումներ Երևանում՝ փողոցային առևտուրը արգելելու նպատակով
Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: