Ուկրաինայի զինված ուժերն իրենց են վերագրել Ստավրոպոլում Տու-22Մ3 ռազմավարական ռմբակոծչի ոչնչացումը: Այս մասին Telegram-ում գրել է Ուկրաինայի զինված ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը։ Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է։ Իր հերթին, Mash թելեգրամյան ալիքը հայտնել է 2 զոհի մասին։ |