Ռուսաստանին և Հայաստանին նախկինի պես համարում ենք դաշնակիցներ, առաջին հերթին իրավաբանորեն, և կարծում եմ՝ ոչ միայն։ Այս մասին «Սպուտնիկ», «Գովորիտ Մոսկվա» և «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայաններին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Կարծում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք հասկանում են Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուսաստանի դերը»,-ասել է Լավրովը։ Նա հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որում վերջինս ասել է․ «Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, սակայն դրանց կարևորությունը Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է թերագնահատել»։ «Սրանք կարևոր խոսքեր են»,-ընդգծել է Լավրովը։ |