ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +21 °C Վաղը`+20 °C
Փլուզվել է «Շտապբուժօգնության» ենթակայանի ավտոկայանատեղիի ծածկը
10:18, 22.04.2024 | mamul.am
1774 | 0

Ապրիլի 21-ին, ժամը 19։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մալխասյանց թիվ 31 հասցեում գտնվող «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ենթակայանի ավտոկայանատեղիի տանիքը փլուզվել է, տուժածներ չկան, վնասվել են ավտոմեքենաներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ։
Պարզվել է, որ փլուզվել է ավտոկայանատեղիի ծածկը (մոտ 60 քմ)՝ վնասելով «Opel» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։
Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել փլատակներից, հոսանքազրկել դրանք և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Փլուզվել է «Շտապբուժօգնության» ենթակայանի ավտոկայանատեղիի ծածկը
Փլուզվել է «Շտապբուժօգնության» ենթակայանի ավտոկայանատեղիի ծածկը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր