ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան X-ի իր միկրոբլոգում գրում է․ «Ողջունում ենք սահմանազատման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը՝ հիմնված 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի վրա։ Երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումն առանցքային սկզբունք է։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը տարածաշրջան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է կարգավորման ջանքերին»։ |