Իրանը միշտ ընդգծել է, որ օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս չի նպաստում անվտանգության ու կայունության հաստատմանը և տարածաշրջանի ժողովուրդների շահերի ապահովմանը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, հաղորդում է Mehr-ը։ Հարավային Կովկասի անվտանգությունն ազդում է ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա, հավելել է նա: |