Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր ալիքում գրել է․ «Էրդողանը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ վերահաստատում է ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու իր նախապայմանը։ Ավելին, ըստ Էրդողանի, Հայաստանի ղեկավարը ևս համակարծիք է իր հետ։ Վերջին օրերին իշխանական թիմի արշավը ցեղասպանության դեմ հասցվում է տրամաբանական ավարտին։ Շուտով շրջանառության մեջ կդրվի «եթե չհրաժարվենք ցեղասպանության ճանաչումից, Թուրքիան մեզ հետ հարաբերություններ չի հաստատի» խոսույթը։ Արդեն վախենալու է, թե ինչ ուղերձով է հանդես գալու Հայաստանի ղեկավարը վաղը, որը կարող է անդառնալի ծանր հարված հասցնել ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Իսկ ցեղասպանության հարցից հետո հաջորդ թիրախը լինելու է հայկական սփյուռքը»։ |