Ոսկեպար-Կիրանց հատվածում իրավիճակը գերլարված է, արդեն մի քանի օր փողոցը փակած քաղաքացիներին ծեծելով ու նվաստացնելով տանում են անհայտ ուղղությամբ: Ոստիկանությունն առանձնակի ագրեսիվություն ու վայրագություն է դրսևորում: Մարդկանց գույքն են փչացնում: Լրագրող Անի Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնել է, որ կապի խնդիրներ կան, ինչի պատճառով ուղիղ եթերները ընդհատվում են: Նրա հետ զրույցում Բագրատ Սրբազանը հայտնեց, որ իրեն էլ են փորձել հրմշտելով տանել, սակայն չեն հաջողել: «Փոխոստիկանապետն իրեն լավ չպահեց»,- հակիրճ նկարագրել է Սրբազանը: |