Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ում անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության ծառայողների կողմից դրսևորվող բռնությունների և ճնշումների շուրջ լուրերին: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հետաքննել անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դարձած դեպքերը և համագործակցել քաղաքացիական հասարակության հետ՝ խթանելու և իրականացնելու ոստիկանության բովանդակային բարեփոխումներ»,- ասված է գրառման մեջ: |