ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+30 °C
«ՀԱՊԿ-ն ամբողջ ծավալով պահպանում է ՀՀ-ի նկատմամբ պարտավորությունները»․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
09:30, 24.04.2024 | mamul.am
2335 | 1

Չնայած ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու Հայաստանի որոշմանը՝ կազմակերպությունն ամբողջ ծավալով պահպանում է Երևանի նկատմամբ իր պարտավորությունները։

«Եթե Հայաստանի ղեկավարությունը որոշի լքել կազմակերպությունը, դա կլինի Հայաստանի ինքնիշխան իրավունքը։ ՀԱՊԿ-ն իր աշխատանքում հաշվի է առնում Անդրկովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ակտիվության աճը, սակայն Հավաքական անվտանգության պայմանագիրը մեղմ դաշնակցություն է առաջարկում, որը ենթադրում է մասնակից երկրների ինքնիշխանության հարգանք և կոշտ կարգապահության բացակայություն։

Հայաստանն իսկապես սահմանափակել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին, սակայն փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են, աշխատանքը կազմակերպության օրակարգի շուրջ շարունակվում է։ Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները պահպանվում են կազմակերպության կանոնադրական նպատակներին և սկզբունքներին համապատասխան։ Եթե հայկական ղեկավարությունը որոշի լքել կազմակերպությունը, դա կլինի Հայաստանի ինքնիշխան իրավունքը»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր