ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+18 °C
ԱՄՆ Սենատը հաստատել է Ուկրաինային օգնության մասին օրինագիծը
16:18, 24.04.2024 | mamul.am
1662 | 0

ԱՄՆ Սենատը երեքշաբթի երեկոյան հավանություն է տվել 95 մլրդ դոլարի օգնության մասին օրինագծերի փաթեթին, որը նախատեսում է միջոցներ հատկացնել Ուկրաինային՝ սպառազինություն գնելու համար։ Փաթեթին կողմ է քվեարկել 79, դեմ՝ 18 սենատոր։

Այդպիսով սենատորները հավանություն են տվել փաստաթղթին, որն անցած շաբաթ ընդունել էր Ներկայացուցիչների պալատը, հաղորդում է CNN-ը: Նշվում է, որ փաստաթուղթը կփոխանցվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որը խոստացել է «անհապաղ ստորագրել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր