ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել»․ Նաիրա Զոհրաբյան
16:24, 24.04.2024 | mamul.am
2678 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլը քաղաքական մշակույթ բերեց առանց կանոնների մարտերը՝ դագաղներով, սև լենտերով, զզվելի ֆեյքային կանալիզացիայով։
Քաղաքական սլենգում ես չեմ սիրում հայհոյանքն ու առանց կանոնների մարտերը։
Բայց երբ ցածրակարգ բնազդներից էպիկական հաճույք ստացող հանրային սեգմենտին ոգեշնչում ես քո ընդդիմախոսների դագաղներով ու ֆեյսբուքյան մեյնսթրիմի ամենօրյա մենյուն անեծքն ու հայհոյանքն է՝ պադմասկովյեից մինչև գլենդել նա դանու, պիտի պատրաստ լինես նաեւ բումերանգի հակառակ էֆեկտին։
Ծանրաքաշ կանայք, ովքեր պլիսեցկայայի թեթևաքայլությամբ մասնակցում էին նիկոլի կազմակերպած բոլոր թաղումներին, պիտի հասկանան, որ իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել ու դագաղները այլևս թռչող բումերանգներ են։
Ու հարցի գինն այն է, որ էս մարդիկ համառորեն չեն հասկանում, որ այն, ինչ արել են ու անում են՝ զզվելի է ու բումերանգը այլևս ամեն օր հարվածելու է իրենց հակահիգիենիկ մռթին։
Բումերանգի սալտոն դեռ որեւէ մեկին չի հաջողվել չեղարկել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր