ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+20 °C
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
17:00, 24.04.2024 | mamul.am
2236 | 0

ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պաշտպանելու ծրագիրը, հաղորդում է ABC-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Աղբյուրի տվյալներով՝ հատուկ ծառայության աշխատակիցներն արդեն մի քանի հանդիպում են անցկացրել այդ թեմայով։

Գաղտնի ծառայությունը չի հավատում, որ դատավորը նախկին նախագահին կտեղափոխի բանտախուց, սակայն ծրագրվում են գործողություններ՝ «չնախատեսված հանգամանքների դեպքում»։ Նշվում է, որ դեռևս չի քննարկվել՝ ինչ անել, եթե Թրամփին ազատազրկման դատապարտեն։

Թրամփին 34 մեղադրանք է առաջադրվել բիզնես փաստաթղթերը կեղծելու գործով։ Թրամփը չի ընդունում մեղքը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր