Ժամեր առաջ Ազատության հրապարակում մեկնարկել էր Ազգային ժողովրդավարական բևեռի հանրահավաքը: Հանրահավաքին հաջորդել է երթը, որի ընթացքում էլ ոստիկանները ծեծելով բերման են ենթարկել տասնյակ մասնակիցների: Ինչպես հայտնում է ԱԺԲ-ի ֆեյսբուքյան էջը, քիչ առաջ բռնի ուժով բերման են ենթարկել նաև Բևեռի խորհրդի անգամ Գարեգին Չուգասզյանին և պահեստազորի գնդապետ Վոլորդյա Ավետիսյանին: «Մեր ունեցած տեղեկություններով` Կենտրոնի բաժնում բևեռի աջակիցներին ծեծել են»,- գրում է ֆեյսբուքյան էջը: |