ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +19 °C Վաղը`+22 °C
«Էքսկլավների հարցն ավելի բարդ է»․ Ալիև
11:18, 25.04.2024 | mamul.am
4155 | 0

Էքսկլավների հարցն ավելի բարդ է, այն պետք է քննարկել սահմանազատման գործընթացի ժամանակ։ Այս մասին СОР29 համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևի խոսքով՝ «եթե հայկական կողմը ցանկանում է այդ հարցով հիմա զբաղվել, ապա Ադրբեջանը պատրաստ է, իսկ եթե հայկական կողմն առաջարկի ավելի ուշ զբաղվել, Ադրբեջանը դրան ևս կհամաձայնի»։

«4 գյուղերի տարածքում սահմանազատման և սահմանագծման գործընթացի ավարտից անմիջապես հետո մենք կպայմանավորվենք հետագա քայլերի շուրջ»,- ասել է նա։

Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է համարել սահմանազատված։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր