«Խաղաղության մասին կարող է խոսել նա, ով որ ցույց է տվել, որ կարող է պայքարել ու կարող է հաղթել»,- Կիրանցի մոտ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ նշեց Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ Միրզոյանը: «Այսինքն, նրանք ցույց են տվել, որ կարող են պատերազմել, պայքարել, բայց ընտրում են խաղաղությո՞ւնը: Պայքարենք, մեր իրավունքները պաշտպանենք, նոր պարտադրենք խաղաղություն: Սահմանից այնկողմ ադրբեջանցիներն ուրախանում են, երգում, պարում են: Ու ետ դարձեք նայեք էս ժողովրդի վիճակը: Էդ ո՞նց եղավ, որ միայն իրենց իշխանական ալիքներով է, որ հաջող գործարք են իրականացրել, այնինչ իրականում ողբ է տիրում»,- հարցադրեց հոգևոր հովիվը: |