Մի քանի օր առաջ հայտարարում էին, թե մինչև Ոսկեպարի գետն է սահմանազատում լինելու, բայց էն, ինչը հիմա կատարվում է, ցույց է տալիս, որ հերթական անգամ ժողովրդին խաբել են, պատմության մի մասը թաքցրել են: Այս մասին Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց Կոթի գյուղի բնակիչ Հովիկ Վերանյանը: «Էսօր Ալեն Սիմոնյանն ասում ա՝ ո՞ւր էին էդ մարդիկ 44-օրյա պատերազմի ժամանակ: Պատերազմի ժամանակ, երբ ինքը թաքնվում էր պատգամավորական մանդատի հետևում, ու հրաժարվում էր Արցախ գնալ, արդարանալով, որ պատգամավորին չի կարելի պատերազմի դաշտ գնալ: Բագրատաշենում ճանապարհ փակող շատ տղաներ 44-օրյա պատերազմին մասնակցել են, մարտական ընկերներ ու հարազատներ են կորցրել»,- ԱԺ նախագահին պատասխանեց երիտասարդը: «2018թ-ին բոլորս սխալ ենք գործել, հիմա սխալն ուղղելու ժամանակն է»,- կոչ արեց նա: |