ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ մայիսին կայցելի Չինաստան։ Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության լիագումար նիստում Պուտինին հայտնել են, որ ՉԺՀ նախագահ Սի Ցզինփինը ՄԳԻՄՕ-ում դասախոսության ժամանակ իր սիրելի գիրքն է անվանել Նիկոլայ Չեռնիշևսկու «Ի՞նչ անել» գիրքը։ «Ես այն անպայման կվերցնեմ ինձ հետ և կփոխանցեմ մեր բարեկամին։ Նա ուժեղ ղեկավար է և իսկական տղամարդ։ Կատակը՝ կատակ, բայց, իսկապես, եթե դա այսպես է, ես հաճույքով գիրքը կփոխանցեմ նրան»,-ասել է Պուտինը։ |