«Արդար Հայաստան» կուսակցությունը բողոքի ակցիա է իրականացնում կառավարության շենքի դիմաց։ «Գործող իշխանությունը սպառել է իրեն, որևէ համակարգային ոլորտում չի կարողանում արդյունավետ կառավարում ապահովել։»,-ասաց կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։ Նա խոստացված խաղաղություն չի կանխատեսում։ «Ադրբեջանից եկող ազդակները ապացուցում են, որ նրանց ռազմավարական նպատակը Հայասատանի պետականության ոչնչացումն է։ Ինչ-որ բան զիջել՝ առանց որևէ սահմանադրական իրավասության, և Ադրբեջանից հումանիզմ ակնկալել՝ այս իշխանության հերթական մեծագույն սխալն է»,-ասաց Նորիկյանը՝ կոչ անելով ոտքի կանգնել ու պայքարել։ |