Պետական և ոչ պետական գիտակցությունների սահման կա։ Մենք հիմա նոր ենք պետական գիտակցություն մտնում, որովհետև մենք ոչ պետական գիտակցության մեջ ենք եղել, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ համախոհների հետ հանդիպման ժամանակ։ «Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել։ Մեր պարագայում շատ կոնկրետ պատասխանի կարիք ունի հետևյալ հարցը՝ իսկ հայրենիքը որն է, որովհետև մենք մեր ենթագիտակցության և գիտակցության մեջ ունենք մի քանի ընկալում հայրենիքի մասին։ Եվ հայրենիքը պետություն է հայեցակարգը դրա համար է, որ երբ որ մենք հայրենիք ասենք՝ կենտրոնանք այ էս գիտակցության վրա»,- ասել է վարչապետը և կրկին ցույց տվել ՀՀ քարտեզի մանրակերտը: |