«Մենք դեռ չենք հասել այն կետին, որպեսզի հասկանանք` էդ սահմանագծումից այս ու այն կողմ ինչ է ընկնում, ինչը չի ընկնում, որ գանք ձեզ ասենք` ժողովուրդ ջան, էս հատվածն ա ընկնում, էս հատվածը չի ընկնում»,- Կիրանցի մոտ ճանապարհը փակած քաղաքացիների հետ բանակցությունների ժամանակ հայտարարեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը: Ի պատասխան հնչեց հարց. «Բա որ չեք հասել էդ կետին, ինչո՞ւ եք ականազերծում»: Տրամաբանական հարցին մարզպետը պատասխան չտվեց, փոխարենն այլ հայտարարություն արավ. «Մինչ այս պահը ժողովուրդից թաքցրած ոչ մի բան չկա: Մինչև առ այս պահը»: Ի պատասխան հնչեցին բացականչություններ` «հերթական սուտը, հերթական սուտը»: Հիշեցնենք, որ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ընտանեկան քավորն է, պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայրը: |