ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+15 °C
«Սա կլինի Հայաստանի ավարտը»․ Միհրան Պողոսյանի կուսակցության հայտարարությունը
12:18, 28.04.2024 | mamul.am
2894 | 0

Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցության հայտարարությունը

Հայաստանի գործող իշխանության շարունակական ազգադավ քայլերի հետևանքով այսօր կանգնել ենք պետություն չունենալու վտանգի առաջ։

Օր օրի թափ է առնում Արցախի սցենարը Հայաստանում չկրկնելու դեմ պայքարը։ Ժողովուրդը դուրս է գալիս անտարբերության վիճակից՝ իր հաստատակամ անհամաձայնությունը հայտնելով ադրբեջանպաստ քայլերին։

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը՝ նախագահ Միհրան Պողոսյանի առաջնորդությամբ ոչ միայն շարունակում է հայտարարված ընդվզման գործողությունները, այլև ուժեղացնում է անհնազանդության ակցիաների ալիքը։

ՀՀՄ թիմի անդամների ձերբակալումները, հարկային տեռորը, պետական մեքենայի բռնաճնշումները չեն կարող կանգնեցնել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությանը։

Ի ապացույց՝ ՀՀՄ այսօր առավոտյան իրականցված ակցիան էր․ Երևանի բոլոր վարչական շրջաններում փակցվել են սթափվելու և ոտքի կանգնելու կոչեր։

Մենք սատարելով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին՝ վերահաստատում ենք նրա խոսքը, որ վերստին կանգնած ենք գոյամարտի առջև։ Վերահաստատում ենք նաև Սրբազանի պնդումը, որ Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր Հայաստանին», Հոգին հաղթելու է «դուխին»։

Ողջունում ենք բոլոր այն զինվորականներին, ովքեր դեմ են դուրս գալիս գործող իշխանության ազգադավ քայլին։ Պետական ապարատի աշխատողներին, ուսանողությանը կոչ ենք անում ոտքի ելնել՝ ՉՀԱՆՁՆԵ՛Լ։

Պետությունը բոլորիս կարիքն ունի այսօր։ Հակառակ պարագայում իրականություն են դառալու Ալիևի Հայաստանի գործող վարչախմբին ներկայացված նոր խայտառակ պահանջները՝ «Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, զինանշանի վրայից հանի Արարատը․ Հայաստանում սարեր շատ կան, թող մեկ ուրիշն ընտրեն»։

Սա կլինի Հայաստանի ավարտը։

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը հաստատակամ է իր նպատակներում և գործողություններում։ Երկուշաբթի օրվանից ՀՀՄ գործողությունները նոր լիցք են ստանալու»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր