ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+15 °C
«Բազմաթիվ մարդիկ, ում հետևից ԱԱԾ-ն պետք է գնար 2018-ին, երեկ եղել են Վանեցյանի որդու հարսանիքին»․ Դ. Իոաննիսյան
13:36, 28.04.2024 | mamul.am
5706 | 1

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բազմաթիվ մարդիկ, ում հետևից ԱԱԾ-ն պետք է գնար 2018-ին, երեկ եղել են Վանեցյանի որդու հարսանիքին։
Ապրի՜ Նիկոլ Փաշինյանը, որ Արթուր Վանեցյանին նշանակել ԱԱԾ տնօրեն։ Ապրի՜ Նիկոլ Փաշինյանը, որ այն ժամանակ չէր թողում ՊՎԾ-ին ստուգումներ անել ԱԱԾ-ում ու ՊՆ-ում։
Հ.Գ. «Հույս ունեմ», որ Վանեցյանի հարսանիքի մասնակից ՀԷՑ-ի («Տաշիրի») Սամվել Կարապետյանը և Վանեցյանի բաջանաղ (ՀԾԿՀ ղեկավար) Գարեգին Բաղրամյանը երեկ քննարկել են, թե ինչպես են Հայաստանի էներգետիկ անկախության հաշվին գերշահույթներ ապահովելու ՀԷՑ-ին։
Շնորհավոր քաղաքացու օրն ու հեղափոխության մսխումը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր