Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Կանցնեն տարիներ, բայց հայ ժողովուրդը չնայած իր հետ տեղի ունեցողին, կշարունակի ապրել այն ինքնաներշնչանքով, որ Բլինքենը զանգահարել ու նախատել կամ զգուշացրել է Ալիևին:
Նախորդ մոտ երկու-երեք տասնամյակը Ռուսաստանն էր այդ ինքնաներշնչանքի աղբյուրը: Առաջիկան կլինի ԱՄՆ-ն, հերթի մեջ գուցե Հնդկաստանը կամ Չինաստանը լինեն:
Այդ ամենը կլիներ ծիծաղելի, եթե խոսքը չվերաբերեր պետականության համար բախտորոշ ու ճակատագրական հարցերի»: