ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը չհայտարարված այցով Կիևում է: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ասուլիսի ժամանակ նա խոստովանել է, որ ՆԱՏՕ-ի երկրները մինչև վերջ չեն կատարել Կիևի հանդեպ իրենց պարտավորությունները: Մասնավորապես, գլխավոր քարտուղարը հիշեցրել է ԱՄՆ-ի ռազմական օգնության՝ կես տարով ձգձգված համաձայնեցման և ԵՄ կողմից արկեր ուղարկելու հետ կապված խնդիրների մասին։ «Ուկրաինայի հաղթանակի համար դեռ ուշ չէ։ Ուստի կարևոր է, որպեսզի ՆԱՏՕ-ի դաշնակիցները կատարեն իրենց խոստումը և այդ պարտավորությունները վերածվեն զենքի և զինամթերքի իրական մատակարարումների»,- ասել է Սթոլթենբերգը։ |