ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ։ Վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ տարվող կեղտոտ ու էժանագին վարկաբեկման գործընթացները մեղմ ասած մտահոգիչ ու անհանգստացնող են: Մի կողմ թողնելով առանձին անձերի հետ կապված վերապահումները՝ անկեղծորեն պետք է ասեմ, որ անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ: Պետք է հստակորեն հասկանալ, որ այս գործընթացը որևէ լավ բանի չի հանգեցնելու, քանզի ազգային արժեքների, ցանկացած հայկականի ու ազգայինի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության: Առանց այն էլ պայթյունավտանգ ու երերուն այս ժամանակահատվածում թշնամանքի, ատելության ու անհանդուրժողականության գեներացման բոլոր դրսևորումները կարող են ճակատագրական լինել»: |