Թբիլիսիում ավարտվել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիան, որն անցկացվում էր Վրաստանի խորհրդարանի մոտ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Մի քանի հազար մարդ գիշերը դուրս է եկել Թբիլիսիի խորհրդարանի մոտ հերթական ցույցի՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի: Ինչպես պնդում է խոշորագույն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, նրա նախագահ, խորհրդարանի պատգամավոր Լևան Խաբեիշվիլին դաժան ծեծի է ենթարկվել ցույցը ցրելու ժամանակ: Բացի այդ, Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարների դեմ կիրառել է պղպեղային գազ և ջրցան մեքենաներ։ |