ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն»․ Հայկ Մարության
13:24, 01.05.2024 | mamul.am
2549 | 0

«Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան»,- այս մասին ասել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ իր հիմնած «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ։

«Ազգային աղետի եռամյակի ավարտին Հայաստանի ժողովուրդն ընկղմվել է ազգային պետական ինքնության խոր ճգնաժամի մեջ։ Արտաքին ուժերի անթաքույց միջամտությամբ և գործող իշխանության համաձայնությամբ փորձ է արվում ոչ միայն փոխել Երրորդ Հանրապետության հիմքում դրված իրավական փաստաթղթերը, այլև արմատապես ձևախեղել մեր քաղաքական ու մշակութային ինքնության ատրիբուդները»,- ասել է նա՝ վստահեցնելով, որ «Նոր ուժ» կուսակցությունը հանձն է առնում վերականգնելու հավատը սեփական ուժերի նկատմամբ և նոր ընթացքի վրա դնելու մեր Հանրապետությունը։
Անդրադառնալով տավուշյան դեպքերին՝ Մարությանը նշել է․ «Բովանդակային կարծիք կազմելու համար պետք է տիրապետել բանակցային բոլոր մանրամասներին, իսկ մենք բնականաբար նման տեղեկատվության չենք տիրապետում, բայց մի բան հաստատ գիտենք՝ այն իշխանությունը, որն այս տարիների ընթացքում հազարումի սահման է խախտել, հազարումի խոստումից հետ է կանգնել, այն իշխանությունը, որը խոսք է տվել Արցախի անկախության երաշխավորում, հետո հրաժարվել է անգամ Արցախ բառից, այլևս կորցրել է Հայաստանի ճակատագրին վերաբերվող հարցերով զբաղվելու լեգիտիմ իրավունքը։ Իշխանությունները որևէ վստահություն չեն ներշնչում, չունեն բավարար գիտելիքներ և կարողություն՝ այս կարևորագույն հանգրվանում Հայաստանն առաջնորդելու համար»,- նշել է նախկին քաղաքապետը:

«Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն»․ Հայկ Մարության
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր