Վրաստանը կարող է զրկվել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարներից՝ հակաարևմտյան հռետորաբանության և «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլերը։ «Վրաստանի կառավարության հայտարարություններն ու գործողություններն անհամատեղելի են ժողովրդավարական արժեքների հետ, որոնք ընկած են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության հիմքում, և վտանգում են Վրաստանի եվրոտլանտյան ինտեգրման ճանապարհը»,- РИА Новости-ն մեջբերում է Միլերի հայտարարությունը։ Նրա խոսքով՝ վիճելի օրինագիծը «ոգեշնչված է» Մոսկվայից։ |